Շվեյցարական Edelweiss ավիաընկերությունը մուտք է գործում վրացական ավիաշուկա
Շվեյցարական Edelweiss ավիաընկերությունը մուտք է գործում վրացական ավիաշուկա

2025 թվականի ապրիլից Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում կսկսի գործել ևս մեկ եվրոպական ավիաընկերություն։

Վրաստանի օդանավակայանների միության տվյալներով՝ Lufthansa գլոբալ ավիացիոն խմբի անդամ Էդելվեյսը 2025 թվականի ապրիլի 12-ից շաբաթական երկու անգամ Airbus 320 ինքնաթիռով ուղիղ կանոնավոր չվերթներ կիրականացնի Ցյուրիխ-Թբիլիսի-Ցյուրիխ ուղղությամբ։

Վրաստանի օդանավակայանների միության գլխավոր տնօրեն Իրակլի Քարքաշաձեի խոսքով, ավիաընկերության հետ երկու տարվա ակտիվ բանակցությունները հաջողությամբ են ավարտվել։

«2025 թվականից Թբիլիսիի ուղղությամբ կսկսի գործել եւս մեկ եվրոպական ավիաընկերություն։ Ուրախ ենք, որ ավիաընկերության հետ մեր բանակցությունները հաջողությամբ ավարտվեցին, և համաշխարհային ավիացիոն խմբի մեկ այլ ավիաընկերության ներկայացուցիչ մուտք է գործում վրացական ավիացիոն շուկա։ Բացի այդ, պետք է նշել, որ Ցյուրիխը բոլորովին նոր ուղղություն է վրացական ավիաշուկայի համար։ Պատմականորեն մեր օդանավակայանից ոչ մի թռիչք այս ուղղությամբ չի իրականացվել։ Edelweis ավիաընկերությունը հիմնականում կենտրոնացած է առողջարանային գործառնությունների վրա։ Ըստ այդմ, մեր նպատակը Շվեյցարիայից բարձր ծախսերով զբոսաշրջային հոսքեր ներգրավելն է»,- ասել է Իրակլի Քարքաշաձեն։

Edelweiss-ը Swiss International Airlines-ի դուստր ավիաընկերությունն է, որը պատկանում է Lufthansa խմբին, որը հիմնադրվել է 29 տարի առաջ։ Այն Ցյուրիխի բազայից թռչում է Եվրոպայի և Ամերիկայի 90 ուղղություններ: Արդեն հնարավոր է տոմսեր գնել Edelweiss-ի և Swiss International Airlines-ի կայքերից։