Շվեդիայում գրանցվել է վերջին 25 տարվա ընթացքում ամենացածր ջերմաստիճանը՝ -43 աստիճան

16:26, 03.01.2024

Շվեդիայում՝ Հյուսիսային Լապլանդիայի շրջանի բնակավայրերից մեկում, գրանցվել է վերջին 25 տարվա ընթացքում ամենացածր ջերմաստիճանը՝ -43 աստիճան։ Այս մասին տեղեկություն է տարածում «SVT»-ն։

Սառնամանիքների պատճառով երկրի որոշ շրջաններում դադարեցվել է գնացքների և ավտոբուսների աշխատանքը, իսկ որոշ շրջաններում ուժեղ քամու և ձյան պատճառով անվտանգության միջոցներ են ձեռնարկվել։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, սպասվում են խափանումներ էլեկտրամատակարարման և բջջային կապի ոլորտում։

Միաժամանակ, ցածր ջերմաստիճանի նիշ՝ -37,8 աստիճան է գրանցվել նաև Շվեդիայի հարևան Ֆինլանդիայում՝ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Իլիվիեսկա քաղաքում։

Նմանատիպ