Շվեդիայում Ղուրան այրած երկու տղամարդու մեղադրանք է առաջադրվել ատելության հանցագործության համար
Շվեդիայում երկու տղամարդու, ովքեր այրել են Ղուրանը, դատվելու են ատելության հանցագործությունների համար։
Ինչպես գրում է «Deutsche Welle»-ն, նրանց մեղադրում են նաև էթնիկ և ազգային խմբերի դեմ ագիտացիայի մեջ։
«Նրանք երկուսն էլ հետախուզվում են չորս տարբեր առիթներով արված հայտարարությունների և Ղուրանի հանդեպ վերաբերմունքի համար, որը նպատակ ունի անհարգալից վերաբերմունք դրսևորել մուսուլմանների նկատմամբ իրենց հավատքի պատճառով», – հայտարարեց Շվեդիան:
Նշենք, որ անցյալ տարի Շվեդիայում Ղուրանի այրման փաստերը վրդովմունք էին առաջացրել մահմեդական աշխարհում։ Շատ մուսուլմաններ դա համարում էին Ղուրանի վիրավորանք: Քննադատները պնդում էին, որ Ղուրանը այրելը խոսքի ազատության իրավունք է, որը երաշխավորված է օրենքով։
Շվեդիայի կառավարությունը դատապարտել է Ղուրանի այրումը, սակայն, միևնույն ժամանակ, փորձել է պաշտպանել երկրի սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատությունը։