Շվեդիայի վարչապետ - Ես ողջունում եմ Թուրքիայի նախագահի որոշումը, մենք անհամբեր սպասում ենք ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն
Մենք անհամբեր սպասում ենք ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն,- այսպես արձագանքեց Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթենսսոնը Թուրքիայի նախագահի՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը խորհրդարան ներկայացնելուն։
«Ես ողջունում եմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը՝ ստորագրել Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու վավերացման արձանագրությունը և այն ներկայացնել Թուրքիայի Ազգային մեծ ժողով։ Այժմ կսկսվեն խորհրդարանական ընթացակարգերը։ Մենք անհամբեր սպասում ենք ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն»,- գրել է Քրիստենսոնը սոցցանցում։
Թուրքիայի նախագահն այսօր խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունը։