Շվեդիայի վարչապետ. Սա պատմական օր է, միասնությունն ու համերաշխությունը կլինեն Շվեդիայի ուղեցույցը՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը Վաշինգտոնում ԱՄՆ կառավարությանը հանձնեց ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հետ կապված վերջնական փաստաթուղթը։ Փաստաթուղթը հանձնելուց հետո լրատվամիջոցների հետ զրուցել են Շվեդիայի վարչապետը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Այսօր իսկապես պատմական օր է։ Շվեդիան այժմ ՆԱՏՕ-ի անդամ է։ Մենք խոնարհ ենք, բայց և հպարտ: Մենք կարդարացնենք ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների մեծ ակնկալիքները։ Միասնությունն ու համերաշխությունը կլինեն Շվեդիայի առաջնորդող սկզբունքը՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ։ Մենք կիսում ենք բեռը, պարտականությունները և ռիսկերը այլ դաշնակիցների հետ: Ինչպես նշել է քարտուղար Բլինկենը, այսօր ազատության հաղթանակն է։ Անդամակցելով ՆԱՏՕ-ին՝ Շվեդիան կատարել է ազատ, ժողովրդավարական, ինքնիշխան և միասնական ընտրություն»,- ասել է Շվեդիայի վարչապետը։
Միաժամանակ Ուլֆ Քրիսթերսոնն ասել է, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տարածաշրջանում անվտանգության իրավիճակն այդքան էլ լուրջ չի եղել։
«Մոտ ապագայում Ռուսաստանը լուրջ սպառնալիք է մնալու եվրատլանտյան անվտանգության համար։ «Ուկրաինան խիզախորեն պայքարում է իր ազատության համար, բայց նաև պաշտպանում է Եվրոպայի ազատությունը»,- ասել է Ուլֆ Քրիստերսոնը։
Շվեդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը։