Շվեդիայի միջնակարգ դպրոցում թրով զինված հարձակվողը մի քանի մարդու է վիրավորել
Շվեդիայի միջնակարգ դպրոցում սրով զինված հարձակվողը մի քանի մարդու է վիրավորել: Այս մասին տեղեկատվությունը տարածում է «Էվրոնյուզը»:
Ֆագերստայի մունիցիպալիտետի տեղեկացմամբ՝ սրով զինված հարձակվողը ներխուժել է Բրինելսկոլան և մինչ ոստիկանության կողմից իրեն ձերբակալելը մի քանի մարդու վիրավորել:
Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հարձակվողը զինված է եղել մաչետեով, և ոստիկանությունը կրակել է նրա ոտքին: Տեղական իշխանությունները չեն հայտնել վիրավորների թիվը: Այնուամենայնիվ, նրանք հաստատել են, որ ոստիկանության աշխատակիցները դպրոցում ստուգում էին իրականացնում: Հարակից մի քանի այլ դպրոցներ նախազգուշական նպատակով փակվել են: