Շվեդիայի կառավարությունը պաշտոնապես բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը
Շվեդիայի կառավարությունը պաշտոնապես բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

Շվեդիայի կառավարությունը պաշտոնապես բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը։ Շվեդիայի կառավարության ընդունած որոշումը լրատվամիջոցներին ներկայացրել է անվտանգության ոստիկանության ղեկավար Շառլոտա ֆոն Էսենը։

Այսուհետ երկրում կիրականացվի ահաբեկչական սպառնալիքի չորրորդ մակարդակը հինգ մակարդակի մասշտաբով։

Նրա խոսքով՝ ահաբեկչական սպառնալիքի աճը կապված չէ որևէ կոնկրետ իրադարձության հետ և հիմնված է անվտանգության ընդհանուր իրավիճակի վրա, որը երկար ժամանակ վատանում է։

Շվեդիայի անվտանգության ոստիկանությունը կարծում է, որ Շվեդիայում Ղուրանի այրման ցույցերը կարող են նպաստել ահաբեկիչներին Շվեդիան թիրախ դարձնելուն:

Շվեդիայի զինված ուժերն այսօր բարձրացրել են նաեւ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը։