Շվեդիայի հարավում ուժեղ ձնաբքի պատճառով մայրուղիներում 1000 մեքենա մնացել է ձյան մեջ և չի կարողանում շարժվել
Շվեդիայի հարավում ուժեղ ձնաբքի պատճառով մայրուղիներում 1000 մեքենա մնացել է ձյան մեջ և չի կարողանում շարժվել։ Այս մասին տեղեկություն է տարածում Շվեդիայի Հանրային հեռարձակողը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Դանիայի սահմանի մոտ։ Փրկարարական աշխատանքներին մասնակցում են նաև զինվորականները՝ ձյան մեջ մնացած մեքենաների վարորդներին օգնելու համար։
Ոստիկանության տվյալներով՝ առատ տեղումները խոչընդոտում են մեքենաների դուրսբերմանը։ Քաղաքացիներին տեղափոխում են ժամանակավոր կացարաններ:
Շվեդիայի տրանսպորտի վարչությունը հայտնում է, որ ճանապարհային երթևեկությունը չի վերականգնվի մինչև հունվարի 4-ի կեսօրը։
Ի դեպ, վատ եղանակ է նաև Նորվեգիայում, որտեղ առատ ձյան պատճառով որոշ քաղաքներում ընդհատվել է ուսուցումը։ Բարդ իրավիճակ է նաև Դանիայում.