Շվեդիայի եվրոպական հարցերի նախարար. Ինձ անհանգստացնում է Վրաստանում տիրող իրավիճակը, ցույցերը և այն օրենքը, որը նրանք ընդունում են
Շվեդիայի եվրոպական հարցերի նախարար. Ինձ անհանգստացնում է Վրաստանում տիրող իրավիճակը, ցույցերը և այն օրենքը, որը նրանք ընդունում են

Ժամանակն է, որ Վրաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիությանը անդամակցությունը, հայտարարել է Շվեդիայի եվրոպական հարցերի նախարար Ջեսիկա Ռոսվալը Եվրոպական միության խորհրդի այսօրվա նախարարական նիստի մեկնարկից առաջ։

Ռոսվալիի խոսքով՝ իրեն անհանգստացնում է Վրաստանում տիրող իրավիճակը։

«Ցանկանում եմ նշել, որ ինձ մտահոգում է Վրաստանում տիրող իրավիճակը, ցույցերը և այն օրենքը, որը նրանք ընդունում են։ Այժմ ժամանակն է, որ Վրաստանը շարունակի առաջընթացը դեպի Եվրամիությանը անդամակցություն»,- ասել է Ռոսվալը։