Շվեդիայի դատախազը այսօր կհայտարարի, սկսվելու է թե ոչ Ջուլիան Ասանժի դեմ բռնաբարության մեղադրանքով կրկնակի հետաքննությունը
Շվեդիայի դատախազը այսօր կհայտարարի, սկսվելու է թե ոչ Ջուլիան Ասանժի դեմ բռնաբարության մեղադրանքով կրկնակի հետաքննությունը

Շվեդիայի դատախազը այսօր կհայտարարի, սկսվելու է թե ոչ Ջուլիան Ասանժի դեմ բռնաբարության մեղադրանքով կրկնակի հետաքննությունը: Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատանը 7 ամյա թաքնվելուց հետո, «Վիկիլիքսի» հիմնադիրը գտնվում է Բրիտանիայի բանտում:

Երկու շվեդ կին Ասանժին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրել էր դեռ.ս 2010 թվականին: Մեղադրանքի ժամկետը սպառվել էր 2015 թվականին և 2017-ին դատախազը փակել էր գործը: Գաղտնի և դիվանագիտական փաստաթղթերի հրապարակման պատճառով, Վիկիլիքսի հիմնադրի արտահանձնում է պահանջում ԱՄՆ-ն: Անձամբ Ասանժը հերքում է իր դեմ ներկայացված մեղադրանքները:

Մայիսի 1-ին, Բրիտանիայի դատարանը Ջուլիան Ասանժին գրավի պայմանները խախտելու համար սահմանել է 50 շաբաթյա բանտարկություն: