Շվեդիայի արտաքին գործերի նախարարը Գիորգի Գախարիայի հետ հանդիպման մասին գրել է «Թվիթերում»
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար, Ան Լինդեն, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպման մասին, գրել է իր «Թվիթերի» էջում:
Ինչպես նշում է ԵԱՀԿ գործող նախագահը, Վրաստանի վարչապետի հետ ունեցել է կարևոր քննարկում:
«Մենք կարևոր քննարկում ունեցանք վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Անհրաժեշտ է լուծել Եվրոպական անվտանգության կարգի առջև ծառացած մարտահրավերները, հավատարիմ մնալով՝ ԵԱՀԿ-ի սկզբունքներին և պարտավորություններին, ինչպես նաև երկխոսության և ներգրավվածության միջոցով», – գրել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարը: