Վրաստան կատարած այցի ավարտին Շվեդիայի Թագավորության թագաժառանգ արքայադուստր Վիկտորիան գտնվել է Ծերովանիի ներքին տեղահանվածների բնակավայրում, որտեղ հանդիպել է տեղի կին ձեռներեցների հետ։
Հանդիպմանը քննարկվել են հասարակական կազմակերպության գործունեությունը, ինչպես նաև ներքին տեղահանվածների առօրյա կյանքում առկա մարտահրավերները։