Շվեդիան փոխանակել է իրանցի Համիդ Նուրիի ցմահ ազատազրկումը Իրանում ձերբակալված Շվեդիայի երկու քաղաքացիների հետ
Շվեդիան փոխանակել է իրանցի Համիդ Նուրիի ցմահ ազատազրկումը Իրանում ձերբակալված Շվեդիայի երկու քաղաքացիների հետ

 

Շվեդիան իրանցի Համիդ Նուրիի ցմահ ազատազրկումը փոխանակել է Իրանում կալանավորված Շվեդիայի երկու քաղաքացիների՝ Յոհան Ֆլոդերուսի և Սաիդ Ազիզի հետ։ Երկուսն էլ երեկ երեկոյան վերադարձել են Շվեդիա։

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի խոսքով՝ Իրանը ցինիկ դրդապատճառներով ձերբակալել է Շվեդիայի քաղաքացիներին՝ Համիդ Նուրին ազատ արձակելու համար։

Իրանցի Համիդ Նուրին ցմահ բանտարկություն էր կրում մարդկության դեմ հանցագործությունների համար։