Շվեդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ
Շվեդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ

Շվեդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակվել է Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի միանալու արձանագրությունը։

Փաստաթուղթն ուժի մեջ է մտել 2024 թվականի մարտի 7-ին։

Նշենք, որ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստենսոնն այսօր Վաշինգտոնում է եւ մասնակցելու է Կոնգրեսում նախագահ Բայդենի ելույթին։

Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել 2022 թվականի մարտին՝ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի սկսվելուց հետո։ Ֆինլանդիան դաշինքին միանալու գործընթացն ավարտեց 2023 թվականի մարտին։ Շվեդիայի միացումը հետաձգվեց Թուրքիայի և Հունգարիայի հակազդեցության պատճառով։