Շվեդիան Ուկրաինային կտրամադրի ռազմական օգնության ամենամեծ փաթեթը. Ինչպես գրում է շվեդական հանրային հեռարձակողը, կառավարության կողմից Կիևին աջակցելու համար հատկացված փաթեթի արժեքը հասնում է 630 միլիոն եվրոյի։
Փաթեթը ներառում է տասը ամֆիբիական գրոհային նավ, 20 դեսանտ, ստորջրյա սարքավորումներ, հակաօդային համակարգեր, հակատանկային ռոբոտներ, ականանետեր, հրետանային արկեր, բժշկական սարքավորումներ և շտապօգնության մեքենաներ։
Գումարի մի մասը կծախսվի նաև տարբեր ֆոնդերից Ուկրաինայի համար ռազմական տեխնիկա գնելու և կրթական ծրագրերի համար։
Մինչ այժմ Շվեդիան Ուկրաինային ֆինանսական օգնություն է ցուցաբերել 30 միլիարդ շվեդական կրոնի չափով, որը համարժեք է 2,8 միլիարդ դոլարի։