Շուտով վրաց ձեռներեցները Եվրամիության երկրներում տնտեսական գործունեություն կիրականացնեն, առանձ հավելյալ գործընթացային պատնեշների. Իվանե Մաճավարիանի
Տնտեսական ոլորտի խորհրդարանական կոմիտեների համատեղ նիստին ելույթ ունենալիս, ֆինանսների նախարարի թեկնածու, Իվանե Մաճավարիանին խոսել է այն բարեփոխումների մասին, որոնք նախատեսում են բիզնես միջավայրի բարելավմում ու Եվրամիության օրենսդրությանը հարկային և մաքսային օրենսդրության մերձեցում:
Ինչպես նա նշել է, սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում նոր մաքսային օրենսգիրքը, որը էապես պարզեցնելու է մաքսային ընթացակարգերը:
Բացի այդ, ինչպես պարզաբանել է Մաճավարիանին, արդեն պատրաստ է և ընթանում են նոր հարկային օրենսգրքի հանրային քննարկումները:
«Եվրամիության օրենսդրության հետ ներդաշնակեցումը թույլ կտա ձեռներեցներին հավելյալ հարկային և մաքսային գործընթացային պատնեշների, տնտեսական գործությունուն վարել եվրամիության երկրներում և հակառակը», – հայտարարել է Մաճավարիանին: