Շուրջ 6000 սրվակ թմրանյութ է անհետացել Բաթումիի հիվանդանոցներից մեկից
Շուրջ 6000 սրվակ թմրանյութ է անհետացել Բաթումիի հիվանդանոցներից մեկից

Աջարիայի Հանրային հեռարձակողի տեղեկությամբ, Բաթումիում, Ծովային հոսպիտալում, որը ղեկավարում է «Մեդ-Էմերջենսին», անհետացել է մի քանի հազար սրվակ թմրանյութ:

Աջարիայի Հանրային հեռարձակողի աղբյուրի տեղեկությամբ, նախաքննությունն սկսելուց հետո, հիվանդանոցի երկու աշխատակից այլևս չի հայտնվել աշխատավայրում, իսկ պահեստից անհետացել է շուրջ 6000 սրվակ:

Վիրաբուժական դեպարտամենտի ղեկավարը և կլինիկայի մենեջերը Աջարիայի հեռարձակողի հետ զրույցում հայտարարում են, որ թմրանյութն անհետանալու գործով ներքին գործերի նախարարությունն սկսել է հետաքննություն: