Շուրջ 55 հրթիռ է արձակվել Լիբանանից հյուսիսային Իսրայելի ուղղությամբ
Շուրջ 55 հրթիռ է արձակվել Լիբանանից հյուսիսային Իսրայելի ուղղությամբ

Շուրջ 55 հրթիռ է արձակվել Լիբանանից հյուսիսային Իսրայելի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ հիմնվելով Իսրայելի պաշտպանության բանակի վրա։

Լրատվամիջոցները հաղորդում են, որ օդային տագնապի ձայներ են հնչել Վերին, Արևմտյան և Կենտրոնական Գալիլեայի մի քանի քաղաքներում:

Լիբանանից հրթիռակոծության հետեւանքով Հայֆայի շրջանում առնվազն հինգ մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, որոնք այժմ բուժվում են։

Հայֆայի արվարձանում գտնվող Կիրյաթ-Աթայում վնասվել են բնակելի շենքը և մոտակայքում կայանված մեքենաները։ Սոցցանցում տարածված տեսանյութում երեւում է հրդեհ, որը բռնկվել է հրթիռներից մեկի ընկնելու վայրում։