Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 100 հրթիռ։ Հարձակման թիրախները եղել են Կիրյաթ Շմոնան, Գալիլեան և Գոլանի բարձունքները։
Իսրայելի դեմ հրթիռային հարձակումն իրականացվել է այն բանից հետո, երբ Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածների արդյունքում սպանվել է Հեզբոլլահի հրամանատարներից մեկը։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ հրթիռների մեծ մասն ընկել է անմարդաբնակ վայրերում։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ սպանվել է Հեզբոլլահի Ազիզ ստորաբաժանման հրամանատար Մոհամմադ Նիմահ Նասերը, որը պատասխանատու էր Իսրայելի դեմ հարձակումների համար։