Շտուտգարտում բացվել է Վրաստանի գլխավոր հյուպատոսություն
Շտուտգարտում բացվել է Վրաստանի գլխավոր հյուպատոսություն

Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, հունիսի 11-ին Շտուտգարտում տեղի է ունեցել Վրաստանի գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությունը։

Գլխավոր հյուպատոսությունը բացել են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լևան Իզորիան, Մյունխենի վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ հայր Թամազը և գլխավոր հյուպատոս Լևան Ղվաչլիանին։ Միջոցառմանը ներկա էին վրացական համայնքի ներկայացուցիչներ։