Շտապօգնության բուժանձնակազմի յոթ անդամի մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Վիրուսը չի հաստատվել շտապօգնության բուժանձնակազմի յոթ անդամների մոտ, ովքեր ունեցել են կորոնավիրուսին բնորոշ կասկածելի ախտանիշներ, -այդ մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է շտապօգնության ծառայության հանրային կապերի ղեկավարը:
Այս փուլում «Կովիդ -19» -ը հաստատել են շտապօգնության 18 աշխատակիցների մոտ, որոնցից 16-ը՝ այսպես կոչված Բոլնիսիի կլաստերից են:
Առողջապահության նախարարության որոշմամբ՝ շտապօգնության բժիշկները, որպես բարձր ռիսկային գոտիներում աշխատող մարդիկ, պարբերաբար անցնում են համապատասխան ստուգումներ: Մինչ օրս թեստավորումը անցկացվել է շտապօգնության 900-ից ավելի աշխատողներին: