Վրաստանի արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի ավտոպարկը թարմացվել է ևս մեկ անգամ:
Թբիլիսիում, Առաջին Հանրապետության հրապարակում, առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի և արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի տնօրեն Ավթանդիլ Թալակվաձեի հետ միասին, անցկացրել է շտապ օգնության ավտոպարկի նորացման շնորհանդեսը:
Առողջապահության նախարարությունը կենտրոնին փոխանցել է միջազգային չափանիշներին համապատասխան 60 մեքենա: Նրանցից 45-ը՝ շտապ օգնության ավտոմեքենա է, իսկ 15-ը՝ ռեանոմոբիլ, որը կիրառվելու է ծանր վիճակում գտնվող պացիենտներին մեկ բժշկական հաստատությունից մյուսը տեղափոխելու համար: Նշված ավտոմեքենաները կբաշխվեն Թբիլիսիում և շրջաններում՝ ըստ անհրաժեշտության: