ՇՍՆ-ի հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի նոր ղեկավար է նշանակվել Բաադուր Շենգելիան

18:06, 02.05.2026

Բաադուր Շենգելիան նշանակվել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի նոր ղեկավար։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ Բաադուր Շենգելիան Ներքին գործերի նախարարությունում աշխատանքի բազմամյա փորձ ունի։

«Ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի աշխատակիցներին ներկայացրել է նոր ղեկավարին՝ ոստիկանության գնդապետ Բաադուր Շենգելիային։

Սուլխան Թամազաշվիլին շնորհավորել է հատուկ հանձնարարությունների դեპարտամենտի տնօրենին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել գործունեության մեջ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև հատուկ հանձնարարությունների դեპარտամենտի նախկին ղեկավარ Ռոման Քարցիվաձեն»,- նշված է ՆԳՆ տարածած տեղեկատվության մեջ։

Նմանատիպ