Շրջաններում, որտեղ գործում էր կարանտին, տեղացիների կողմից արտադրված ոչ մի գյուղատնտեսական արտադրանք չի փչացել. Գիորգի Գախարիա
Հենց դա հնարավոր դարձավ, ապրիլի 24-ից մենք քայլ առ քայլ վերացրեցինք սահմանափակումները, գործարկվեցին առաքման ծառայությունները, տրանսպորտը և շինարարությունները: Ես ցանկանում եմ, որ բոլորը հաշվի առնեն, որ արդեն գարուն էր, երբ պետք է իրականացվեին գյուղատնտեսական աշխատանքներ: Ցանկանում եմ նշել, որ ոչ մի գյուղատնտեսական աշխատանքային օր չի դադարեցվել,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է խորհրդարանում, «կովիդ 19»-ի պայմաններում արտակարգ դրության ժամանակ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ զեկույցը ներկայացնելիս:
Նրա խոսքով, այն շրջաններում,որտեղ գործում էր կարանտին, տեղացիների կողմից արտադրված ոչ մի գյուղատնտեսական արտադրանք չի փչացել:
«Բացի այդ, այն շրջաններում, որոնք ավելի մեծ ռիսկի էին ենթարկվել, և որոնք մենք ստիպված փակեցինք կարանտինի, չեն դադարեցվել գյուղատնտեսական աշխատանքները և չի փչացել գյուղացիների կողմից արտադրված ոչ մի արտադրանք: Կառավարությունը ապահովել է այդ ապրանքների մատակարարումը գյուղատնտեսական շուկաներ: Սա շատ կարևոր էր մեր բնակչության համար»,- ասել է Գիորգի Գախարիան: