Բնապահպանության նախարարությունը, անտառային հրդեհների կանխարգելման նպատակով, կոչ է անում բնակչությանը պահպանել անվտանգության կանոնները և ենթարկվել անտառում տեղաշարժման և վարքագծի կանոններին
Բնապահպանության նախարարությունը, անտառային հրդեհների կանխարգելման նպատակով, կոչ է անում բնակչությանը պահպանել անվտանգության կանոնները և ենթարկվել անտառում տեղաշարժման և վարքագծի կանոններին

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Կախեթի, Քվեմո Քարթլիի և Մցխեթա-Մթիանեթիի շրջաններում արձանագրվել են անտառային հրդեհների մի քանի դեպքեր։ Հրդեհի օջախների առաջացման հնարավոր պատճառը համարվում է մարդկանց անփութությունը, – այս մասին հայտնում է բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։

«Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունն ու ազգային անտառային գործակալությունը կոչ են անում բնակչությանը պահպանել անվտանգության կանոնները և ենթարկվել անտառում տեղաշարժման և վարքագծի սահմանված կանոններին։

Անփութության կամ անվտանգության նորմերի խախտման ցանկացած դեպք, որը կհանգեցնի անտառային հրդեհի առաջացման, կհանգեցնի տուգանքի։ Հրդեհի հետևանքով հասցված վնասի չափի գնահատմամբ՝ գործին կարող է տրվել քրեական որակավորում։ Ինչ վերաբերում է դիտավորյալ հրկիզման հետևանքով անտառի ոչնչացմանը, օրենքը նախատեսում է 4-8 տարվա ազատազրկում։

Ցավալի է, որ ըստ վիճակագրության, անտառային հրդեհների հիմնական պատճառը մարդկանց անփութությունն է», – նշված է հաղորդագրության մեջ։