Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունում USAID-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են պնդուկի ոլորտի զարգացման աջակցության հարցերը
Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ, Գիորգի Խանիշվիլին հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների, միջազգային զարգացման գործակալության (USAID) տնտեսական զարգացման տնօրեն, Մարիկա Օլսոնի և ծրագրի մասնավոր հատվածի զարգացման ավագ խորհրդական, դավիթ Ծիկլաուրիի հետ: Տեղեկատվությունը տարածում է շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:
Գերատեսչության հաղորդմամբ, կողմերը քննարկել են երկրում պնդուկի ոլորտի զարգացմանը օժանդակելու հարցեր և հետագա համագործակցության հեռանկարները:
Գիորգի Խանիշվիլին շնորհակալություն է հայտնել գործակալության ներկայացուցիչներին, տարիների սերտ համագործակցության համար: Ինչպես հայտնեց նախարարի առաջին տեղակալը, ագրարային հատվածների զարգացման համար կարևոր է ուժեղացնել ասոցիացիաները և այդ նպատակով նա դիմել է գործակալության ներկայացուցիչներին, աջակցության առաջարկով:
Ըստ Մարիկա Օլսոնի, երկրում պնդուկի ոլորտի զարգացման միտումները տեսանելի օրինակ են այլ մշակաբույսերի ասոցիացիաների զարգացման համար և ցանկություն են հայտնել այդ ոլորտներում շարունակել հետագա համագործակցությունը:
Հանդիպմանը ներկա էր նաև, շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Նինո Թանդիլաշվիլին, պարենի ազգային գործակալության ղեկավար Զուրաբ Չեկուրաշվիլին և համապատասխան ծառայությունների ներկայացուցիչներ: