Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարություն՝ այսօրվա դրությամբ Վրաստանից արտահանվել է 11,4 մլն դոլարի հապալաս
Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարություն՝ այսօրվա դրությամբ Վրաստանից արտահանվել է 11,4 մլն դոլարի հապալաս

Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության համաձայն՝ այսօրվա դրությամբ Վրաստանից արտահանվել է 11,4 մլն ԱՄՆ դոլարի հապալաս։

«Վրաստանից հապալասի արտահանումը աճի միտում ունի։ 2024 թվականի մայիսի 1-ից հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում արդեն արտահանվել է 1,8 հազար տոննա հապալաս, որի արժեքը կազմել է 11,4 միլիոն ԱՄՆ դոլար։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանված հապալասի ծավալն աճել է 1,4 հազար տոննայով (4,5 անգամ), իսկ արժեքը՝ 8,7 մլն ԱՄՆ դոլարով (4,2 անգամ),– նշվում է գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության մեջ։