Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը՝ սեպտեմբերի 16-17-ին սպասվող տեղումները կարող են առաջացնել գետերի վարարումներ, լեռնային շրջաններում՝ սողանքներ
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացնում է բնակչությանը սպասվող եղանակի մասին։
Ըստ կանխատեսումների՝ սեպտեմբերի 16-ի ուշ երեկոյանից մինչև սեպտեմբերի 17-ի առավոտը Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, տեղ-տեղ՝ հորդառատ, հնարավոր է կայծակ, կարկուտ և քամու ուժգնացում։
«Սպասվող առատ տեղումները Վրաստանի փոքր գետերում կարող են առաջացնել հեղեղումներ, իսկ լեռնոտ և լեռնային շրջաններում՝ սողանքներ և սելավներ (սպառնալիքի մակարդակը միջին է)»,- ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։