Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը ուժը կորցրած է ճանաչել Ռաճայում ընկերությանը տրված որսորդական տնտեսության լիցենզիան
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը ուժը կորցրած է ճանաչել «Էյչ Ջի Կապրա Կաուկասիա» ՍՊԸ-ին Ռաճայում որսորդական տնտեսություն կազմակերպելու հատուկ լիցենզիա տալու մասին 2022 թվականի մարտի 23-ի N38 հրամանը։ Ըստ այդմ, վերացվել է նշված հրամանի հիման վրա տրված հատուկ որսորդական տնտեսության լիցենզիան (թիվ 000019)։
Այս մասին տեղեկություն է տարածում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ «Էյչ Ջի Կապրա Կաուկասիա» ընկերության կողմից լիցենզավորման պարտավորությունները չկատարելու պատճառով բնապահպանական վերահսկողության վարչության կողմից այս տարվա մայիսին կազմվել են համապատասխան վարչական իրավախախտումների արձանագրություններ։
«Լիցենզիաների և թույլտվությունների մասին օրենքը, ինչպես նաև ընդհանուր վարչական օրենսգիրքը նախատեսում են որոշակի իրավական գործողություններ, եթե առկա է պարտավորությունների խախտում։ Սրանից ելնելով Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը սկսել է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու գործընթացը։ Գործակալությունը վարույթի շրջանակներում ուսումնասիրել է փաստական հանգամանքները: Շահագրգիռ կողմերի մասնակցությամբ տեղի է ունեցել բանավոր լսում, որտեղ կողմերին հնարավորություն է տրվել ներկայացնելու իրենց կարծիքներն ու փաստարկները լիցենզիայի պարտավորությունների կատարման վերաբերյալ։ Քննարկման արդյունքում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը որոշում է կայացրել ուժը կորցրած ճանաչել Ռաճայում որսորդական տնտեսության լիցենզիան։ Հարկ է նշել, որ զարգացմանը միտված բոլոր ծրագրերի աջակցությունը պետության համար կարևորագույն նշանակություն ունի, սակայն համաձայնեցված պայմանները չկատարելու դեպքում կձեռնարկվեն օրենքով նախատեսված միջոցառումները»,- ասված է տեղեկատվության մեջ։