Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հրապարակում է մոնիտորինգի արդյունքները՝ Սև ծովի ջրի որակը նորմայի սահմաններում է
Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության Շրջակա միջավայրի ազգային գործակալության անցած շաբաթ կատարած հետազոտության արդյունքների համաձայն՝ Սև ծովի ջրի նմուշներում կենսագեն տարրերի, ծանր մետաղների և նավթի ընդհանուր ածխաջրածինների կոնցենտրացիաները նորմայի սահմաններում են,- ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։
Ինչպես հայտնի է, Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը յուրաքանչյուր 10 օրը մեկ ինը կայաններում վերահսկում է Սեւ ծովի ջրի որակը։
«Հետազոտության արդյունքում որոշվում են ծովի ջրի քիմիական պարամետրերը։ Հավաքված նմուշները անալիզի են ուղարկվում Շրջակա միջավայրի ազգային գործակալության մթնոլորտային օդի ջրի և հողի անալիզի լաբորատորիա, որը հագեցած է բարձր ճշգրտության վերլուծական գործիքներով և լիովին համապատասխանում է ժամանակակից պահանջներին ու չափանիշներին։ Հետաքրքրության դեպքում տվյալները հրապարակային են և թափանցիկ»,- ասացին Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից։