Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է փետրվարի 8-10-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է փետրվարի 8-10-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է առաջիկա օրերին Վրաստանում սպասվող եղանակային պայմանների մասին։

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ փետրվարի 8-ից մինչև փետրվարի 10-ի առավոտը Արևմտյան Վրաստանում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ուժեղ։

Փետրվարի 9-ին երկրի տարածքի մեծ մասում կփչի արևմտյան ուղղության ուժեղ քամի։ Բարձր լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ՝ ուժեղ, մառախուղ, բուք և ձնահյուսերի վտանգ։

«Առատ ձյան, բքի, տեսանելիության վատթարացման և ձնահյուսերի վտանգի պատճառով ավտոմոբիլային ճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է տրանսպորտի երթևեկության սահմանափակում։ Սպասվող տեղումները կարող են Արևմտյան Վրաստանի գետերում առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, իսկ բլրավոր և լեռնային գոտիներում՝ սողանքային և սելավային գործընթացների առաջացում կամ ակտիվացում (վտանգի մակարդակը՝ միջին)», – ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տարածած տեղեկատվության մեջ։