Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է առաջիկա ժամերին սպասվող եղանակի մասին
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է առաջիկա ժամերին սպասվող եղանակի մասին։
Ըստ կանխատեսումների՝ հուլիսի 10-ին՝ վաղ ժամերից մինչև ուշ գիշեր, Արևմտյան Վրաստանի և Արևելյան Վրաստանի որոշ լեռնային շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաքում, սպասվում է կարճատև անձրև՝ կայծակով, տեղ-տեղ՝ հորդառատ, կարկուտ և քամու ուժգնացում։
Նրանց տվյալներով՝ հնարավոր է, որ սպասվող տեղումները հեղեղումներ առաջացնեն Վրաստանի փոքր գետերում, իսկ լեռնոտ և լեռնային շրջաններում սողանքների առաջացում և ակտիվացում (սպառնալիքի մակարդակը միջին է)։