Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է առաջիկա ժամերին սպասվող եղանակի մասին
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է առաջիկա ժամերին սպասվող եղանակի մասին։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալների համաձայն՝ օդերևութաբանական ռադիոտեղորոշիչ տվյալների հիման վրա այսօր՝ հունիսի 10-ին, առաջիկա մի քանի ժամում՝ մինչև օրվա ավարտը, Քվեմո Քարթլիի, Շիդա Քարթլիի, Սամցխե-Ջավախփթիի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև։ Մցխեթա-Մթիանեթիում և Կախեթիում, ինչպես նաև Թբիլիսիում տեղ-տեղ առատ անձրև, կայծակ, կարկուտ և քամու ուժգնացում։
Նրանց տվյալներով՝ Արևելյան Վրաստանի փոքր գետերում սպասվող տեղումները կարող են առաջացնել հեղեղումներ, իսկ լեռնոտ և լեռնային շրջաններում՝ սողանքներ և սելավներ։