Շրջակա միջավայրի ազգային գործակալություն. Վրաստանում մինչև հուլիսի 26-ը ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն, արևելյան Վրաստանում հնարավոր է կարկուտ
Մինչև հուլիսի 26-ը Վրաստանում կտեղա անձրև և կդիտվի ամպրոպ, արեւելյան Վրաստանում տեղ-տեղ հնարավոր է կարկուտ,- հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Հուլիսի 26-27-ին Արևմտյան Վրաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 27-ին օդի ջերմաստիճանը կարող է հասնել +37, +39 աստիճանի։ Հուլիսի 28-ին կրկին կդիտվի անձրեւ եւ կզովանա։ Արեւելյան Վրաստանում մինչեւ հուլիսի 29-ը տեղ-տեղ անձրեւ կտեղա։ Օդի ջերմաստիճանը կլինի +30, +35 աստիճան։
Թբիլիսիում հուլիսի 25-26-ը սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +33, +35 աստիճան։ Հուլիսի 28-ին կդիտվի շոգ և քամոտ եղանակ»,- նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։