Շրջակա միջավայրի ազգային գործակալություն - Սև ծովի ջրի որակի մոնիտորինգ կիրականացվի ինը կայաններում տասը օրը մեկ անգամ, արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի հետազոտությունն ավարտելուն պես
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հայտարարություն է տարածել Սև ծովի ջրի որակի մոնիտորինգի վերաբերյալ։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ինը կայաններում տասը օրը մեկ մշտադիտարկվելու է Սեւ ծովի ջրի որակը, իսկ արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի հետազոտությունների ավարտից անմիջապես հետո։
«Հասարակության բարձր հետաքրքրությունից ելնելով Շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տասն օրը մեկ անգամ ինը կայաններում կիրականացնի Սեւ ծովի ջրի որակի մոնիտորինգ։ Հետազոտության արդյունքում որոշվում են ծովի ջրի հիմնական ֆիզիկաքիմիական պարամետրերը, այդ թվում՝ աղիությունը, ինչպես նաև կենսագեն տարրերը և այլ ցուցանիշները։ Հավաքված նմուշները վերլուծության կուղարկվեն Շրջակա միջավայրի ազգային գործակալության մթնոլորտային օդի, ջրի և հողի անալիզի լաբորատորիա, որը լիովին համապատասխանում է ժամանակակից պահանջներին և չափանիշներին։ Լաբորատորիան հագեցած է բարձր ճշգրտության վերլուծական գործիքներով և հավատարմագրված է ISO 17025 ստանդարտով: Ստացված արդյունքների մասին հանրությանը կներկայացվի լաբորատոր ուսումնասիրությունների ավարտից անմիջապես հետո»,- ասված է հաղորդագրությունում։