Շրջակա միջավայրի ազգային գործակալություն - Հուլիսի 26-30-ի մոնիտորինգի արդյունքներով Սև ծովի ջրի որակը նորմայի սահմաններում է
Շրջակա միջավայրի ազգային գործակալություն - Հուլիսի 26-30-ի մոնիտորինգի արդյունքներով Սև ծովի ջրի որակը նորմայի սահմաններում է

Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի ազգային գործակալության կողմից հուլիսի 26-ին և 30-ին իրականացված մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ Սև ծովի ջրի որակը նորմայի սահմաններում է։ Տեղեկությունը տարածում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Նրանց տվյալներով՝ հետազոտության ընթացքում որոշվել են քիմիական պարամետրեր, այդ թվում՝ 13 ծանր մետաղների, ընդհանուր նավթային ածխաջրածինների, 16 պոլիարոմատիկ ածխաջրածինների կոնցենտրացիան և ֆիզիկաքիմիական այլ պարամետրեր։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը 9 կայաններում 10 օրը մեկ մշտադիտարկում է իրականացրել Սեւ ծովի ջրի որակը։ Հուլիսի 10-ից կայանների թվին ավելացվել է Անակլիա-Գանմուխուրի տարածքի 3 կետ։ Վերցված նմուշներում որոշվում են 59 պարամետրերի արժեքները:

Նմուշները վերլուծության են ուղարկվում Շրջակա միջավայրի ազգային գործակալության մթնոլորտային օդի, ջրի և հողի անալիզի հավատարմագրված լաբորատորիա, որը հագեցած է բարձր ճշգրտության վերլուծական գործիքներով և լիովին համապատասխանում է ժամանակակից պահանջներին ու չափանիշներին։ Ուսումնասիրությունների տվյալները հրապարակային են»,- նշված է գործակալության տեղեկատվության մեջ։