Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում օդերեւութաբանական բարդ պայմանները կպահպանվեն մինչեւ դեկտեմբերի 26-ի օրվա երկրորդ կեսը
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում մինչև դեկտեմբերի 26-ի օրվա երկրորդ կեսը կպահպանվեն ծանր օդերևութաբանական պայմանները՝ առատ ձյուն, ուժեղ քամի, մառախուղ, բուք, ավտոճանապարհներին սայթաքուն մերկասառույց, էլեկտրահաղորդման գծերի սառցակալում, բարձր լեռնային շրջաններում ձնահյուսի վտանգ, ծովում ուժեղ փոթորիկ՝ մինչև վեց բալ:
Գործակալության տվյալներով՝ ավտոճանապարհների առանձին հատվածներում առատ ձյան, մերկասառույցի, վատ տեսանելիության, բքի և ձնահյուսի վտանգի պատճառով երթևեկությունը կարող է սահմանափակվել։
«Սպասվող առատ տեղումները կարող են խթանել սողանքային-հեղեղային գործընթացների սկիզբը և ակտիվացումը լեռնոտ շրջաններում»,- ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրությունում։