Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ սեպտեմբերի 18-19-ի գիշերը Վրաստանի արեւելքում սպասվում են հորդառատ անձրեւ, կայծակ, կարկուտ եւ քամի
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ սեպտեմբերի 18-19-ի գիշերը Վրաստանի արեւելքում սպասվում են հորդառատ անձրեւ, կայծակ, կարկուտ եւ քամի

Սեպտեմբերի 18-ին և 19-ի գիշերը Արևելյան Վրաստանի արևելյան շրջաններում (հիմնականում Կախեթիի շրջանում) առանձին վայրերում սպասվում է հորդառատ անձրեւ, կայծակ, կարկուտ և քամի։

Այս մասին տեղեկություն է տարածում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Նրանց տվյալներով՝ Արևելյան Վրաստանի փոքր գետերում սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել հեղեղումներ, իսկ լեռնային շրջաններում սողանքային-հեղեղային գործընթացներ կարող են սկսվել և ակտիվանալ։