Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ հորդառատ անձրևները Վրաստանի տարածքում կշարունակվեն մի քանի ժամ
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը քաղաքացիներին զգուշացնում է սպասվող եղանակի մասին։
Գործակալության տվյալներով՝ հորդառատ անձրևը Վրաստանի տարածքում կտևի մի քանի ժամ։
«Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում արևելյան Վրաստանում՝ Թբիլիսիում, Շիդա Քարթլիում, Քվեմո Քարթլիում, Մցխեթա-Մթիանեթիում, Կախեթիի որոշ շրջաններում սպասվում են առատ տեղումներ, կայծակ, կարկուտ և քամու ուժգնացում։
«Սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել գետերի ջրի մակարդակի բարձրացում, փոքր գետերում՝ վարարումներ, լեռնոտ և լեռնային շրջաններում՝ սողանքներ և սելավներ»,- նշվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։