Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Վրաստանում կարճատև անձրևը կպահպանվի մինչև հուլիսի 29-ի առավոտ
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում կարճատև անձրևը կայծակով կշարունակվի մինչև հուլիսի 29-ի առավոտ։
Նրանց տվյալներով՝ Վրաստանի արեւելքում տեղ-տեղ հնարավոր է կարկուտ եւ ուժեղ քամի։
«Հուլիսի 29-ին առավոտյան եղանակը կբացվի և մինչեւ օգոստոսի 1-ը Արեւմտյան Վրաստանում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Արեւմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև +26, +31 աստիճան։
Արևելյան Վրաստանում վաղվանից միայն առանձին շրջաններում տեղումներ են լինելու։ Օդի ջերմաստիճանը կլինի +32, +37 աստիճանի սահմաններում, իսկ հուլիսի 29-31-ը կնվազի 3-4 աստիճանով։
Թբիլիսիում մինչև օգոստոսի 1-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +32, +34 աստիճան։ Հուլիսի 28-29-ը կդիտվի ուժեղ քամի»,- ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։