Շրի-Լանկայի նորընտիր նախագահը վարչապետ և ֆինանսների նախարար է նշանակել իր եղբայրներին

11:28, 23.11.2019

Շրի-Լանկայի նոր նախագահ Գոտաբայա Ռաջապաքսին կառավարության համալրումն սկսել է իր ընտանիքի անդամներով:

Նախագահն իր մի եղբորը, Մահինդա Ռաջապաքսիին նշանակել է վարչապետ և ֆինանսների նախարար, իսկ երկրորդ եղբորը՝ գյուղատնտեսության նախարար:

Հատկանշական է, որ Մահինդա Ռաջապաքսին 2005-2015 թվականներին եղել նախագահ, իսկ նրա պաշտպանության քարտուղարը՝ այժմյան նորընտիր նախագահ Գոտաբայա Ռաջապաքսին:

Շրի-Լանկայի նախագահական ընտրություններում Գոտաբայա Ռաջապաքսին հաղթանակ էր տարել մի քանի շաբաթ առաջ:

Նմանատիպ