«Շպիգել» – Եվրոպական հանձնաժողովը կոչ է անում աստիճանաբար վերացնել եվրոպական երկրներում ներքին սահմանային վերահսկողությունը և կարծում է, որ ընդհանուր եվրոպական համակարգը արդյունավետ է

15:51, 06.06.2026

Եվրոպական հանձնաժողովը կոչ է անում աստիճանաբար վերացնել սահմանային վերահսկողությունը Գերմանիայի և այլ եվրոպական երկրների ներքին սահմաններում, գրում է Շպիգելը։

Ինչպես նշել է միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրունները, Եվրոպական հանձնաժողովը գնահատում է, որ սահմանային ստուգումների աստիճանական կրճատումը այն ինը անդամ պետություններում, որտեղ ներկայումս վերահսկողություն է իրականացվում, և՛ հնարավոր է, և՛ նպատակահարմար։

Բրուները սահմանային վերահսկողությունը կրճատելու կոչ անելու պատճառ է նշել փախստականների թվի կտրուկ անկումը։

«Մյուս կողմից, ձեռնարկված միջոցառումները, ինչպիսիք են արտաքին սահմանների պաշտպանությունը և Եվրոպական մուտքի և ելքի ընդհանուր համակարգը, արդյունքներ են տալիս», – նշել է եվրահանձնակատարը։

Նմանատիպ