«Շպիգել» - Ջո Բայդենը կարող է հանել իր թեկնածությունը՝ հօգուտ Միշել Օբամայի
Ջո Բայդենը կարող է հանել իր թեկնածությունը, իսկ փոխարենը նախագահական ընտրություններին կարող է առաջադրվել Միշել Օբաման՝ Բարաք Օբամայի կինը, գրում է գերմանական «Spiegel» հրատարակությունը։
Ինչպես նշվում է հոդվածում, Դեմոկրատական կուսակցությունը դիտարկում է այն հնարավորությունը, որ Բայդենը կհայտարարի իր թեկնածությունը հանելու մասին 2024 թվականի օգոստոսին Չիկագոյում նախատեսված կուսակցության համագումարի ժամանակ։
Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, արդեն ընդգրկվել է Բայդենի հավանական փոխարինողների ցուցակում։
«Շատ ամերիկացիների դուր է գալիս կին նախագահի գաղափարը»,- գրում է Spiegel-ը։
Ինչպես նշում է հրատարակությունը, պատճառներից մեկը, թե ինչու Բայդենը կարող է հրաժարվել նախագահական ընտրություններին մասնակցելուց, նրա տարիքն է։