Շովիում տեղի ունեցած ողբերգության հետեւանքով զոհվածների ընտանիքները որպես միանվագ օգնություն կստանան 20 հազար լարի
Շովիում տեղի ունեցած ողբերգության հետեւանքով զոհվածների ընտանիքները որպես միանվագ օգնություն կստանան 20 հազար լարի։
Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Եվս մեկ անգամ ուզում եմ անդրադառնալ Շովիում տեղի ունեցած ողբերգությանը: Այս մեծ ողբերգությանը, մեծ տարերային աղետին զոհ գնաց մեր 32 քաղաքացիների կյանք։ Մենք քննարկել ենք այս հարցը և որոշում ենք կայացրել միանվագ դրամական օգնություն տրամադրել մահացածների ընտանիքներին՝ յուրաքանչյուր մահացածի համար 20 հազար լարիի չափով»,- ասել է Ղարիբաշվիլին։