Շովիում աղետի վայրում դեռ շարունակվում են որոնողական աշխատանքները։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Ռաճա-Լեչխում-Քվեմո Սվանեթիի պետական լիազոր Պապունա Մարգվելիձեն։
Պապունա Մարգվելիձեն ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել տարերային աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին։
«Մեծ ողբերգություն է պատահել ոչ միայն մեր շրջանում, այլեւ համայն Վրաստանում։ Օգտվելով առիթից ևս մեկ անգամ ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել մահացածների ընտանիքներին։ Այսօրվա դրությամբ 33 անհետ կորածներից 32-ի դիերը հայտնաբերվել են, իսկ մեկ անհետ կորած փոքրիկ տղայի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։ Դեռևս ներգրավված է կենդանի ուժ և ծանր տեխնիկա։ Տեղում է մնում նաև կինոլոգների խումբը»,- ասել է Պապունա Մարգվելիձեն։