Շովիում աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել են եւս չորս դի։ Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են ՆԳՆ-ից։
Այս պահին առկա պաշտոնական տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետեւանքով վեց մարդ է զոհվել։ Նրանցից երկուսին փրկարարները հայտնաբերել են երեկ։
Օնիի մունիցիպալիտետում երկրորդ օրն է՝ շարունակաբար իրականացվում է որոնողափրկարարական գործողություն, որին ներգրավված են շուրջ 400 հրշեջ-փրկարարներներ և ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ։ Այսօր ժամը 06:00-ից փրկարարական աշխատանքներին ներգրավվել է սահմանապահ ոստիկանության երկու ուղղաթիռ։
Ինչպես հայտնել է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն, աղետի գոտում այս պահին հնարավոր չէ կապ հաստատել 35 մարդու հետ։