Օնիի մունիցիպալիտետում՝ աղետի գոտում, որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները եւս մեկ դի են հայտնաբերել։
Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։
Նրանց տվյալներով՝ աղետի գոտում հայտնաբերվել է 29 դի, 4 հոգու որոնողական աշխատանքներ են տարվում։
Որոնողական աշխատանքներին ներգրավված է կենդանի ուժ, ծանր տեխնիկա և կինոլոգների խումբ։