Օնիի մունիցիպալիտետում՝ աղետի գոտում, որտեղ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են արդեն երրորդ օրն է, զոհերի թիվը հասել է 15-ի։ Այս մասին տեղեկությունը հաստատում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։
Այս պահին առկա պաշտոնական տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետեւանքով զոհվել է 15 մարդ։ Նրանցից չորսը հայտնաբերվել են այսօր։
Շովիում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել: Առկա տվյալներով՝ աղետի գոտում որոնվում է 22 մարդ։
Աղետի գոտուց անվտանգ վայր է տարհանվել ընդհանուր առմամբ 210 մարդ։ Բացի այդ, Օնիի մունիցիպալիտետի Գլոլա գյուղում կազմակերպվել է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության շարժական շտաբ։
Վրաստանում օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր։