Շովիում աղետի գոտում ևս մեկ դի է հայտնաբերվել: Այս մասին տեղեկությունը հաստատում են Վրաստանի ՆԳՆ-ից։
Այս պահին, պաշտոնական տվյալներով, տարերային աղետի հետևանքով զոհվել է 12 մարդ։
Շովիում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել: Առկա տվյալներով՝ աղետի գոտում որոնվում է 24 մարդ։
Աղետի գոտուց անվտանգ վայր է տարհանվել ընդհանուր առմամբ 210 մարդ։ Բացի այդ, Օնիի մունիցիպալիտետի Գլոլա գյուղում կազմակերպվել է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության շարժական շտաբ։