Շովիում, աղետի գոտում ավիացիան վերսկսել է գործունեությունը։ Այս մասին տեղից հայտնում է Առաջին ալիքի լրագրողը։
Բացի այդ, տեղում շարունակում է աշխատել հատուկ տեխնիկա։
Շովիում փրկարարական աշխատանքների երրորդ օրն է։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են հրշեջներ, ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների, ինչպես նաև Վրաստանի պաշտպանության ուժերի աշխատակիցներ։ Բացի այդ, ՊՆ տեղեկատվության համաձայն, երեկ Շովի է մեկնել Արեւելյան հրամանատարության մարտական ինժեներական գումարտակը, իսկ Կոպիտնար բազայից՝ Ազգային գվարդիայի 102-րդ գումարտակի անձնակազմը։
Ինչ վերաբերում է անհայտ կորածներին, ապա առկա տվյալներով աղետի գոտում որոնվում է 25 մարդ։
Աղետի գոտուց անվտանգ վայր է տարհանվել ընդհանուր առմամբ 210 մարդ։
Շովիում տեղի ունեցած աղետի հետ կապված գործում է թեժ գիծ 598 913 089։
Օնիի մունիցիպալիտետի Գլոլա գյուղում կազմակերպվել է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության շարժական շտաբ։
Վրաստանում օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր։
Շովիում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել։ Այս պահին առկա պաշտոնական տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետևանքով զոհվել է 11 մարդ։